Թրամփը հայտնել է, որ կարող է վերացնել չինական ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները՝ իրանական նավթ գնելու հետ կապված
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կարող է վերացնել չինական ընկերությունների վրա իրանական նավթ գնելու արգելքը։
«Ես որոշում կկայացնեմ առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Մենք իրականում քննարկել ենք դա»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ։



