Բաժիններ՝

«Ուկրաինացի օլիգարխներն ԱՄՆ ընտրություններին ֆինանսավորել են կոնկրետ «թեկնածուհու»». Պուտին

Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ ընտրությունների ժամանակ սատարել են կոնկրետ թեկնածուի և այժմ փորձում են Դոնբասում իրավիճակի սրումն օգտագործել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-­ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բուդապեշտում իր հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

«Ինչպես գիտենք՝ ԱՄՆ-­ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ուկրաինական գործող իշխանությունը գրավել է միակողմանի դիրք՝ հօգուտ թեկնածուներից մեկի, և ավելին, որոշ օլիգարխներ քաղաքական իշխանության համաձայնությամբ ֆինանսավորել են այդ թեկնածուին, կամ այդ թեկնածուհուն, եթե ավելի հստակ ասենք»,-­ ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ այժմ Ուկրաինայի իշխանություններին անհրաժեշտ է հարաբերություններ հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ և կրկին հակամարտության միջոցով: «Դա ավելի հարմար է, հեշտ է նոր վարչակազմին ներգրավել ուկրաինական խնդիրների մեջ, և դրա միջոցով ինչ որ կերպ երկխոսություն հասատել»,-­ ընդգծել է Պուտինը՝ մեկնաբանելով Դոնբասում իրավիճակի սրման մասին հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս