Ներկայում Մեծ Բրիտանիան ձգտում է անհայտ երրորդ երկրի հետ գործարք կնքել, որը նման կլինի Իտալիայի և Ալբանիայի միջև համաձայնագրին, ինչը Հռոմին հնարավորություն տվեց կալանավորման կենտրոններ տեղակայել Ալբանիայում։
Ըստայդ համաձայնագրի՝ կենտրոններն ի սկզբանե նախատեսված էին անվտանգ համարվող երկրներից ապաստան հայցող անձանց համար՝ նրանց դիմումների քննարկման ժամանակահատվածում։
Այդ ժամանակից ի վեր Ջորջիա Մելոնիի կառավարությունն օգտագործել է դրանք այն մարդկանց պահելու համար, ում դիմումները մերժվել էին արտաքսման նպատակով։
Ըստ յոթ էջանոց փաստաթղթի՝ երկրները պետք է հնարավորություն ունենան «լուծելու անօրինական ներգաղթի խնդիրները և հնարավորինս զսպելու այն»։
«Նոր մոտեցումների ձևերի թվում, որոնք նախատեսել են մի քանի անդամ պետություններ, միջազգային պաշտպանության հայցերի մշակումն է երրորդ երկրում, երրորդ երկրներում «վերադարձի կենտրոնների» ստեղծումը և տարանցիկ երկրների հետ համագործակցությունը»,- ասվում է հռչակագրում։
Համաձայնագիրը նպատակ ունի նաև երկրներին ավելի շատ հնարավորություններ ընձեռել մարդկանց այնպիսի վայրեր արտաքսելու համար, որտեղ նրանց կարող է սպառնալ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վտանգ, և սահմանափակել դատարանների միջամտության լիազորությունները։



