Բաժիններ՝

Ռուսաստանը չի տեղեկացրել սահմանային գոտու վերականգնման մասին. Բելառուսի ԱԳՆ

Ռուսաստանը որոշում է կայացրել վերականգնել սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ ցամաքային սահմանին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով Մինսկին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Վանյշինան։

«Ի հակառակ գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածությունների, որոնք կարգավորում են երկու երկրների պետական սահմանները և դրանք հատելու կանոնները, ռուսական կողմը որոշում է կայացրել վերականգնել Բելառուսի հետ սահմանային գոտին առանց նախնական տեղեկացման»,- ասել է նա։

Բելառուս դիվանագետի խոսքով՝ գործողությունները չհամաձայնեցնելը հարուցում է «արդարացի հարցեր»։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, իրավիճակը պետք չէ բարդացնել, Բելառուսի ԱԳՆ-ն դեռևս ուսումնասիրում է փաստաթուղթը։

Սահմանային գոտին կտեղակայվի Սմոլենսկի, Պսկովի, Բրյանսկի մարզերում՝ Բելառուսի հետ սահմանին՝ համաձայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հրամանագրի։

Հիշեցնենք, որ Բելառուսը նախագահի հրամանով ռուս-բելառուսական սահմանին սահմանել էր սահմայաին գոտու ռեժիմ 2014թ. սեպտեմբերին, սակայն դա չէր կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս