Բաժիններ՝

2016թ. Վրաստան է այցելել ավելի քան 6 մլն զբոսաշրջիկ

Միջազգային այցելուների թիվն ու զբոսաշրջիկների քանակը 2016թ. առաջին անգամ գերազանցել է 6 մլն մարդը, իսկ զբոսաշրջությունից եկամուտները առաջին անգամ կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար, հայտնել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն 2016թ. զեկույցի ներկայացման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նրա խոսքով՝ համաձայն 2016թ. պաշտոնական վիճակագրության՝ միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 6.3 մլն մարդ, ինչը 449,7 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (աճը՝ 7.6 տոկոս)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս