Բելառուսի ներքին գործերի նախարարությունը պլանավորում է ստուգումներ անցկացնել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաների նկատմամբ, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Անցած գիշեր Բաքու արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության վերահսկողության տակ գտնվող Բաքվի քննչական թիվ 1 մեկուսարան։
Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Թուրքիայի իշխանությունները ևս 4.5 հազար պետական ծառայողի է ազատել աշխատանքից զտումների հետևանքով, որոնք հետևել են 2016թ. հուլիսի 16-ի ձախողված հեղաշրջման փորձին։
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցին, երբ ԱՄՆ նախագահը «Պուտին մարդասպանի» մասին հարցին նշել է, թե Ամերիկան ևս իր պատմության մեջ բազմաթիվ մարդասպաններ ունի, գրում է Politico-ն։
«Քանի դեռ ընթանում էր դատական նիստը, ստացվում է, որ նրան նստեցնում էին ինքնաթիռ: Ինձ քիչ առաջ զանգահարեցին Իսրայելի հյուպատոսարանից: Այո, դա ճիշտ է, նա Բաքվում է: Թեպետ նամակ էր ուղարկվել հավելյալ պաշտպանության համար, դիմում էր ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով: Ոչ բարեկամները, ոչ փաստաբանները, ոչ դեսպանությունը` ոչ ոք տեղեկացված չէր, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- նշել է Լապշինի կինը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Մոսկվան իսկապես աջակցում է ռուսամետ զինյալներին Ուկրաինայի արևելքում։ Այս մասին New York Times-ում գրում է լրագրող Ջուլի Հիշֆիլդ Դևիսը՝ հիշեցնելով Թրամփի խոսքերն այն մասին, թե «իբր ոչ ոք չի կարող հաստատ ասել», թե ում հետ է կռվում ուկրաինական բանակը։
Մինսկից Ադրբեջան արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների կոպտագույն ոտնահարում է: Այս մասին հայտարարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու և պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:
Պաշտպանը նրան է ներկայացրել 2016 թվականի 29-ի, ինչպես նաեւ 2017 թվականի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:
Հրատարակության տվյալներով՝ գողությունը հայտնաբերել են Սաթյարթիի հարազատները: 63-ամյա եղել է արտասահմանում. նա մեկնել էր Բոգոտա՝ մասնակցելու Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովին: Հանցագործները նաև գողացել են թանկարժեք իրեր և էլեկտրոնիկա: Ինչպես նշում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, գողացված իրերի թվում կարող է լինել նոբելյան մեդալի՝ տանը պահվող պատճենը:
Զաշտովտի կարծիքով, ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու իրենց կամքը կարող են վերահաստատել նաև արդար ընտրությունների անցկացման միջոցով, որի համար ԵՄ-ն շուրջ 7 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին։
«Այս պահին դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Հայտնի բլոգերն արդեն Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում է (Բաքու), որտեղ նրան ուղեկցում են դատախազության աշխատակիցները:
«Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց նույնը չեն, ինչ մինչ ապրիլը։ Ադրբեջանը մշտապես պատրաստ է պատերազմել, իսկ Հայաստանը պատրաստ չէ հանձնել ոչ մի միլիմետր հող` ինչ կարգավիճակում էլ որ դրանք ֆորմալ կերպով լինեն»։
Ուեսթն այդ քայլին է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքնԱՄՆ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:
«Ոչ թե նոտա է պետք հղել, այլ ուկրաինական կողմի հետ պարզապես պետք է մշտական քաղաքական կոնսուլտացիաների ձևաչափ ձևավորել և նման հարցերը լուծել բարիդրացիության պայմաններում, որի հիմքերն ավելի քան կան»։
Եվրամիությունը չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, տեղեկացնում է «Լեհական ռադիոն»։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ չի էլ թաքցրել Եվրամիության ու Ադրբեջանի բարդ փոխհարաբերությունները լրագրողներից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստան մսի մատակարարումների արգելքին, հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին գտնել երկու երկրների ինտեգրացման «նեղ հատվածներն» ու «սոսնձել» հարաբերությունները, այլ ոչ թե կայացնել որոշումներ, որոնք դրանք կբարդացնեն, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «նորմանդյան ձևաչափով» հանդիպումների մասին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։
Միջսիրիական բանակցությունները նախկինի պես պլանավորված են փետրվարի 20-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Յարա Շարիֆը։
Սիրիայի կառավարությունը 5 տարում մահապատժի է ենթարկել 13 հազար մարդու, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։
Ցանկացած փորձ՝ փոխել օկուպացված շրջանի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ՝ կապված Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ուժեղ կանայք։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, հայտնում է The Hill թերթը։