Բաժիններ՝

Համացանցում են հայտնվել շոկային լուսանկարներ Ավդեևկայից

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ավդեևկա բնակավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած գնդակոծության հետևանքով քանդվել է 8 տուն, հայտնում է korrespondent.net-ը։

Ավդեևկան գնդակոծվել է «Գրադներից» և հրետանային համակարգերից։
Անցած օրերին քաղաքում վնասվել է ընդհանուր առմամբ 53 տուն, զոհվել է 1 մարդ ու 3-ը վիրավորվել է։

Համացանցում հայտնվել են նոր լուսանկարներ ավերված Ավդեևկայից։
Ավդեևկայում էլեկտրականություն չկա արդեն 4 օր շարունակ։

Երեկվանից քաղաք է ուղարկվել մարդասիրական օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս