Բաժիններ՝

Ուկրաինական տանկերը մտել են Ավդեևկա

Ցանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում:

«Ավդեեւկայում մենք հանդիպեցինք ուկրաինացի զինվորականների եւ տանկերի ու լսեցինք, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում»,-գրել է լրագրողը:

Սոցցանցի օգտատերերը նաեւ նկատել են, որ տեսագրության մեջ տանկերի հետեւում գտնվում են ԵԱՀԿ-ի առաքելության ավտոմեքենան ու ներկայացուցիչները:

Ավելի վաղ աշխարհազորայիններն ու ուկրաինացի ուժայինները հայտարարել են Դոնբասում իրադրության սրվելու մասին: Հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են գնդակոծումների ինտենսիվությունը մեծացնելու եւ Դոնեցկի շրջանում շփման գծում հարձակման անցնելու փորձերի մեջ, հաղորդել է  ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

https://www.youtube.com/watch?v=U00zBvBtQtI

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728