Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանում «պատմական առաջընթաց» են որակել ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի սահմանումը

Վրաստանի խորհրդարանում այսօր ծափահարություններով են դիմավորել Եվրախորհրդարանի որոշումը՝ Վրաստանին տրամադրել առանց վիզային ռեժիմ իր քաղաքացիների կողմից «Շենգենյան գոտի» այցելելիս, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին այսօրվա պատմական օրվա կապակցությամբ։ Սա ոչ միայն առանց վիզայի ռեժիմի տրամադրում է, այլ Վրաստանի մերձեցումն է Եվրոպային»,- լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Թամար Չուգոշվիլին։

Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ղեկավարներից Գեորգի Կանդելակին հայտարարել է, որ Վրաստանը հասել է «պատմական առաջընթացի»։
«Վրաստանի եվրոպական ուղին արդեն երբեք չի փոխվի»,- ընդգծել է պատգամավորը։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ գտնվում է Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում։
Այդ որոշման օգտին Բրյուսելում քվեարկել է եվրապատգամավորների մեծ մասը։

Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով խորհրդարանական կոմիտեն հավանության էր արժանացրել վեհաժողովի և ԵՄ խորհրդի միջև համաձայնագիրը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման օգտին։

Ներկայումս Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկումը պետք է հավանություն տա ԵՄ խորհուրդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728