ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է վերականգնել համագործակցությունը Պենտագոնի հետ, սակայն Ռուսաստանի նկատմամբ ուժի դիրքերից երկխոսություն հաստատելու փորձերը անհեռանկարային են, այսօր հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Անկարայի ոստիկանությունը փետրվարի 15-ին ևս մեկ կասկածյալի է ձերբակալել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 16-ին Բոննում կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ և կքննարկի Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Պետդեպի ներկայացուցչին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը հայտարարել է, որ այլընտրանք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի հիման վրա, չկա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ սահմանափակել շինարարությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, գրում է Нaaretz պարբերականը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին։
Փետրվարի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Ջոզեֆ Դանֆորդը կհանդիպեն Բաքվում, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան, Կրասնոդարի երկրամաս) տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Setra մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում բախվել էր Ռոստովի մարզից MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Պենտագոնը դիտարկում է Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այսօր հայտարարել է, որ Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում թուրքական բանակի գործողությունը ավարտված է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»:
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը:
Ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից թաքցրել են կոնֆիդենցիալ հետախուզական տվյալներ՝ ելնելով մտավախություններից, որ դրանք կարող են հայտնվել մամուլում, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Այն այլեւս հանդես չի գալիս իր աջակիցներին դեպի Իրաք ու Սիրիա հրավիրելու կոչերով։ Կոչ է անում մնալ տեղերում, եւ հարձակումներ իրականացնել հենց իրենց երկրներում»,- ասում է նա։
Մալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր հերձման արդյունքների փորձաքննությունը կարող է երկար ժամանակ պահանջել: Այս մասին գրում է «Չժունգո բաո» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է սեղանի լամպ, որն ստեղծվել է ավելի քան հարյուր տարի առաջ: Գնորդը, որը չի ցանկացել հայտնել անունը, դրա համար վճարել է 2,8 միլիոն դոլար:
Վալենտինի օրվան ընդառաջ գիտնականները բացահայտել են մի հորմոն, որը կարող է ակտիվացնել ուղեղում սեքսի և ռոմանտիկ զգացողությունների համար պատասխանատու հատվածները:
ԱՄՆ-ի երկրաֆիզիկական ընկերությունը ցուցադրել է ձեւավորվող եղանակային ռումբի՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում հուժկու փոթորկի ծագման տեսագրությունը:
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում Նոր տարվա գիշերը տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը Անկարայի հանրապետական դատախազության պահանջով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածով ևս մեկ անձ է ձերբակալել:
«Լապշինի դեպքի էությունը, նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր այն օտարերկրացիների մոտ, որոնք ցանկանում են Արցախ այցելել, իսկ Արցախի ՄԻՊ-ը գտնվում է Եվրախորհրդարանում, ավելին, ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ միևնույն ժամանակ փաստելով, որ ադրբեջանական կողմի պնդումները հիմնազուրկ են»,- ասաց Պետո Դեմիրճյանը։
«Հարկային նոր պայմանագիրը հնարավորություն կտա գործընկերության ընդլայնման մասին Վաշինգտոնի եւ Երեւանի հայտարարություններին բովանդակություն հաղորդել», – հայտարարել է Րաֆֆի Համբարյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, փետրվարի 15-ին Վատիկանում կայացած ավանդական ընդհանուր ունկնդրության ընթացքում դիմելով հավատացյալներին, հորդորել է պահպանել հավատի միասնությունը, ինչպես նաեւ քրիստոնեական հոգեւոր եւ մշակութային ավանդույթները Եվրոպայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ նա թույլ է տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։
Amnesty İnternational-ի հայտարարությունը Ալեքսանդր Լապշինի գործով երկակի ստանդարտների այլասերված օրինակ է, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
«Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նախաձեռնություն է, որը կոչված է ապահովել Կասպյան գազային ռեսուրսների տարանցումը եվրոպական շուկաներ։ Այս մասին Caspian Energy News-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
Փետրվարի 27-ին Հոլանդիայի հայերը բողոքի ակցիա կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ընդդեմ Ստեփանակերտի և Երևանի դեմ ագրեսիայի, հայտնում է Rusarminfo-ն։
Եվրախորհրդարանը հավանություն է արժանացրել Կանադայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵՄ-ի և Կանադայի միջև համաձայնագրին (CETA), ասվում է գերատեսչության կայքում։
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում:
Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ: Նաև «Հովակիմ 1461» հիմնադրամի անդամ է, թեպետ դրա նախագահությունից ևս հրաժարվել է: