Բաժիններ՝

Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդով վաճառվել է 243 հազար դոլարով

Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում փետրվարի 19-ին կայացած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով: Այդ մասին ասված է Alexander Historical Auctions աճուրդային տան հայտարարության մեջ:

France-Presse գործակալության տվյալներով՝ հեռախոսի արժեքը գնահատվում էր 200 – 300 հազար դոլարի սահմաններում, մինչդեռ դրա մեկնարկային գինը կազմել Է 100 հազար:

Siemens հեռախոսը՝ Հիտլերի անվան փորագրությամբ, եղել է վերմախտի նվերը: 1945 թվականին խորհրդային զինվորներն այն գտել են Հիտլերի բունկերում եւ այնուհետեւ տվել բրիտանացի մի սպայի, որի ընտանիքն ավելի քան 70 տարի պահել 1 ապարատը:

Աճուրդային տունն այդ լոտը համարում 1 «բոլոր ժամանակների, հնարավոր է՝ ամենաավերիչ «զենքը», որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել ամբողջ աշխարհում», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս