![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն ու Իրաքը նավթատարի շինարարության մասին համաձայնագիր են ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1477141753.jpg)
Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լաիբին ու Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ստորագրել են իրաքյան հանքավայրերից նավթի արտահանման համար գազատարի շինարարության հնարավորությունների ուսումնասիրման փոխըմբռնման մասին հուշագիր, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարությանը։
«Իրաքն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիր, որպեսզի ուսումնասիրեն նավթի արտահանման համար խողովակատարի շինարարության հարցը իրաքյան հյուսիսային հանքավայրերից Քիրքուկ՝ Իրանի միջով»,- գրում է գործակալությունը։
Համաձայնագիրը նախատեսում է իրաքյան նավթի հնարավոր տարանցում Իրանի «Աբադան» նավթավերամշակող գործարան։