Նեթանյահուն հայտնել է Թրամփի հետ սպասվող զրույցի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է Երուսաղեմում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում, տեղեկացնում է Times of Israel-ը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահի հետ զրույցի թեման կվերաբերի Իրանին և Թրամփի՝ Չինաստան կատարած այցին։

«Մեր աչքերը բաց են Իրանի հարցում, – ասել է Նեթանյահուն։ – Ես անպայման կլսեմ Չինաստան կատարած այցից նրա ստացած տպավորությունների մասին, – շարունակել է նա, – հնարավոր է՝ նաև այլ հարցերի մասին։ Իհարկե, կան բազմաթիվ հնարավորություններ, և մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031