Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է Չինաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշանակվել է երկրի՝ Չինաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկով և գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի հավանությամբ, հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրները նշել են, որ «հաշվի առնելով Ղալիբաֆի նշանակման բնույթը՝ նրա լիազորությունների մակարդակը տարբերվում է նախորդ ներկայացուցիչների լիազորություններից»։
Նրանք պարզաբանել են, որ Իրանի ներկայիս դեսպանը Պեկինում Աբոլռեզա Ռահմանի Ֆազլին նախկինում զբաղեցնում էր նախագահի՝ Չինաստանի հարցերով ներկայացուցչի պաշտոնը, մինչդեռ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հանգուցյալ քարտուղար Ալի Լարիջանին հանդես էր գալիս որպես «առաջնորդի՝ Չինաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ»։
«Սակայն պարոն Ղալիբաֆը ստանձնել է այս պատասխանատվությունը որպես Իրանի հատուկ ներկայացուցիչ՝ նախագահի առաջարկով և առաջնորդի հավանությամբ»,- հավելել են աղբյուրները։



