ԱՀԿ-ն Աֆրիկայում Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ

ԱՀԿ-ն Աֆրիկայում Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Էբոլա վիրուսի լուրջ բռնկման մասին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն գրանցվել են վարակման հարյուրավոր դեպքեր և տասնյակ մահեր, իսկ Ուգանդայում հայտնաբերվել են հիվանդներ, որոնք ժամանել էին հարևան երկրից։

Հիշեցնենք՝ ըստ վերջին տվյալների՝ Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի, ենթադրվում է հիվանդության 336 դեպք։

Կոնգոյի արևելքում Էբոլա տենդի բռնկման մասին հայտնել է Աֆրիկայի առաջատար առողջապահական գործակալությունը։ Այդ երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031