Բաժիններ՝

Կիմ Չեն Նամի որդին ժամանել է Մալայզիա՝ տանելու հոր դին

Փետրվարի 13-ին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր որդին ժամանել է Մալայզիայի այս քաղաք, որպեսզի տանի հոր դին: Այս մասին այսօր հայտնել է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:

Որոշ տվյալներով՝ Կիմ Հան Սոլը Մալայզիայի մայրաքաղաք էժամանել փետրվարի 21-ի առավոտյան եւ արդեն այցելել է այն հոսպիտալ, որտեղ գտնվում է հոր մարմինը: NHK-ն արձանագրել է, որ հիվանդանոցի պահպանությունն այդ ժամանակ խիստ ուժեղացվել էր, այնտեղ էր ուղարկվել հատուկ ջոկատի 30-40 մարտիկներից բաղկացած ստորաբաժանում՝ ինքնաձիգ զենքերով:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, Կիմ Հան Սոլը ճանաչել է հորը: Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջում է հանձնել նրա դին: Սակայն այդ երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն կհանձնվի մերձավոր հարազատներին: Երկու երկրների միջեւ ծագած վեճի պատճառով Փենյանում Մալայզիայի դեսպանը հետ է կանչվել հայրենիք:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս