ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
ԵՄ-ի՝ պողպատի ներմուծումը կիսով չափ կրճատելու ծրագիրը կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից, գրում է Financial Times-ը։
Բրյուսելը հայտարարել է, որ հուլիսի 1-ից պողպատի ներմուծման քվոտան կկրճատվի 47%-ով, իսկ ցանկացած լրացուցիչ ներմուծման համար կսահմանվի 50% մաքսատուրք։ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինայի համար առաջարկում է սահմանել ընդամենը 713 հազար տոննա անմաքս քվոտա։ Անցյալ տարի Կիևը ԵՄ է արտահանել 2,65 միլիոն տոննա պողպատ։



