ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Թուրքիան մեծ դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ, անպայման Անկարայի դերակատարությունը դրականորեն չի երանգավորում:
Չինաստանի Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար օկրուգի իշխանությունները հզոր երկրաշարժից հետո ավելի քան 45 հազար զբոսաշրջիկների են տարհանել վտանգավոր շրջաններից:
Կոսովոյում վեց ռուսաստանցիներ են ձերբակալվել սահմանն անօրինականորեն հատելու համար: Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունում, ռուսաստանցիները սահմանազատման գիծն անցել են Սերբիայի կողմից
«Հասկանալի է, որ այդ պատժամիջոցները շատ լուրջ են»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օգոստոսի 9-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում զինծառայողների վրա կատարված հարձակման փաստով:
Չինաստանի Սիչուանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անցած 20 ժամվա ընթացքում հազարից ավելի հետցնցումներ են գրանցվել, ինչի մասին հայտնել է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին:
«Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որեւէ հիմք»:
Փարիզի մերձակայքում ավտոմեքենայի կողմից մի խումբ զինվորականների վրա կատարված վրաերթը պլանավորված էր:
Փարիզի Լեւալուա-Պերե արվարձանում ֆրանսիացի վեց զինվորականներ են վիրավորվել ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով, որի վարորդը հասցրել է հեռանալ պատահարի վայրից:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։
«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Մոսկվայում մեկնարկեց «Տանկային բիաթլոն» մրցույթի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքը, որտեղ ուժերն են չափում Հայաստանի, Մոնղոլիայի, Բելառուսի, Ղազախստանի տանկիստները:
Հզոր պայթուցիկ սարք է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում:
Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հուլիսի սկզբին մի շարք գաղտնի բանակցություններ են վարել, որոնցում քննարկվել են զինադադարը Սիրիայի հարավում եւ սիրիա-իսրայելական եւ ապաէսկալացման գոտիների ստեղծումը սիրիա-հորդանանյան սահմաններին:
Հյուսիսային Կորեան քննարկում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը:
Բռնկման օծջախների վերացման համար նետվել են հրշեջ-փրկարարական ծառայության ուժեր:
Իսրայելի ռազմաօդային ուժերը օգոստոսի լույս 9-ի գիշերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման զինյալները հրթիռակոծել են հրեական պետության տարածքը:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ), որն աշխատանքն սկսել է անցած շաբաթվա վերջին, հայտարարել է, որ երկրում իշխանության ոչ մի ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումներին:
Առնվազն երեք մարդ է տուժել օգոստոսի 9-ի առավոտյան Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
88 տարեկան հասակում թոքաբորբից վախճանվել է ճապոնացի դերասան Հարուո Նակաձիման, որը հայտնի է Գոձիլայի՝ կինոյի պատմության մեջ ամենահանրաճանաչ հրեշներից մեկի դերով:
Միացյալ Նահանգների Google ընկերության ղեկավարությունը հեռացրել է այն աշխատակցին, որն ավելի վաղ հայտարարել է, թե ԱՄՆ-ում կանայք ավելի հազվադեպ են տեխնոլոգիական ֆիրմաներ ղեկավարում սեռերի միջեւ կենսաբանական տարբերությունների պատճառով:
Կոպենհագենում բեռնամբարձիչը վերասարքավորել են փոքր հյուրանոցի: The Krane անվամբ օբյեկտի վրա ուշադրություն են դարձրել New York Post-ը եւ Mirror-ը:
Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության շրջանի հայազգի հայտնի Պալյան ճարտարապետական ընտանքի պատմությունը և նրա գործունեությունը ներկայացնող ֆիլմ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստեղծվում է Astana Hub տեխնոպարկը, որի հիմնական ուղղությունն է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ստարտափերի աջակցումն ու զարգացումը:
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը Բնական պաշարների պահպանության ծառայության աշխատողներին արգելել է աշխատանքի ընթացքում գործածել որոշ ձեւակերպումներ, այդ թվում՝ «կլիմայի փոփոխություն» տերմինը:
ԱՄՆ-ում շուրջ 1,9 մլն շենքեր ջրասույզ կլինեն այն դեպքում, եթե Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մինչեւ 2100 թվականը բարձրանա 2 մետրով, եւ այդժամ կորուստները կարող են հասնել 882 մլրդ դոլարի:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը հասել է 56 տոկոսի, ինչի մասին վկայում են SSRS ծառայության հարցման արդյունքները, որն անցկացվել է CNN հեռուստաալիքի պատվերով։
Թուրքական իշխանություններն առգրավել են պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի բանկային միջոցները:
«Բոլոր տեսակի ամերիկացիները միավորվել են մեկ պարզ նպատակի շուրջ՝ կրկին Ամերիկան հզոր դարձնել», – նշում է Թրամփը: