Ֆրանսիայի իշխանությունները զինվորականների վրա կատարված վրաերթը գնահատել են պլանավորված գրոհ
Փարիզի մերձակայքում ավտոմեքենայի կողմից մի խումբ զինվորականների վրա կատարված վրաերթը պլանավորված էր: Այդ մասին հայտնել է Լեւալու-Պերե քաղաքի քաղաքագլուխ Պատրիկ Բալկանին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
«Այդ մեքենան կանգնած էր զորանոցի մոտ: Դրա վարորդն ակնհայտորեն սպասում էր զինվորակաների դուրս գալուն… Կարծում եմ՝ իրադարձությունը կարելի է գնահատել պլանավորված գործողություն»,-ասել է Բալկանին BFMTV հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ BMV մակնիշի ավտոմեքենայի ակտիվ որոնումները շարունակվում են: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:15-ին, երբ զինվորները զորանոցից դուրս էին գալիս Վերդենի հրապարակ: Վարորդը հասցրել է հեռանալ պատահարի վայրից:
Տուժած վեց զինվորականներից երկուսը ծանր վիճակում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Reuters-ի փոխանցմամբ, զինծառայողները մասնակցում են Sentinelle հակաահաբեկչական գործողությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: