Բաժիններ՝

Հզոր պայթյուն է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաքում

Հզոր պայթուցիկ սարք է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտնել է երկրի RTCG պետական հեռուստատեսությունը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերվա ժամը մոտ 3-ին երկրի գլխավոր ուղղափառ տաճարի մերձակա գրասենյակում: Զոհեր չկան, սակայն վնաս է պատճառվել հարեւան շենքերին, վնասվել է մի քանի ավտոմեքենա:

Պայթյունը լսվել է քաղաքի բոլոր մասերում եւ խիստ վախեցրել շրջակա թաղամասերի բնակիչներին: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս