Բաժիններ՝

Իսրայելն ի պատասխան հրթիռակոծման ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ռազմաօդային ուժերը օգոստոսի լույս 9-ի գիշերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման զինյալները հրթիռակոծել են հրեական պետության տարածքը: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում երկրի զինված ուժերի մամուլի ծառայության զետեղած հաղորդագրության մեջ:

«Որպես պատասխան գործողություններ՝ Իսրայելի Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը ՀԱՄԱՍ-ի երկու հենակետ են գրոհել Գազայի հատվածի հյուսիսում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չկան:

Օգոստոսի 8-ի երեկոյան Իսրայելի Աշկելոն քաղաքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում, ենթարկվել է հրթիռակոծման: Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է քաղաքի մերձակայքում, տուժածներ չեն եղել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս