«ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ Հայաստանի տնտեսության համար ոչ ազդեցիկ կլինեն»

«Հասկանալի է, որ այդ պատժամիջոցները շատ լուրջ են»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին:

Հարցին, թե՝ ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ Հայաստանի տնտեսության վրա, տնտեսագետն այսպես պատասխանեց.

«Ռուսաստանի համար, բնականաբար, դա շատ դժվար ընդունելի, ընկալելի երևույթ է, որն իր արտացոլումը կունենա նաև հարակից տիրույթների ու ոլորտների վրա, այդ թվում՝ նաև Հայաստանի վրա: Հաշվի առնելով Հայաստանի ոչ մեծ չափերը՝ թե՛ տնտեսության, թե՛ երկրի, համապատասխանաբար, այդ պատժամիջոցները կփոքրանան Հայաստանի համար, ավելի ոչ ազդեցիկ կլինեն: Այն ազդեցությունը, որ կլինի Ռուսաստանի վրա, ակնհայտորեն Հայաստանում չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031