Բաժիններ՝

Մեկնարկեց «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքը՝ Հայաստան, Մոնղոլիա, Բելառուս, Ղազախստան. ուղիղ

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Մոսկվայում մեկնարկեց «Տանկային բիաթլոն» մրցույթի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքը, որտեղ ուժերն են չափում Հայաստանի, Մոնղոլիայի, Բելառուսի, Ղազախստանի տանկիստները:

Կիսաեզրափակիչի առաջին մրցավազքում՝ օգոստոսի 8-ին, հանդես են եկել Ղրղզստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Սերբիայի տանկիստները. ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղը: Իսկ երրորդ օր՝ օգոստոսի 10-ին, Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի և Հնդկաստանի տանկիստները կորոշեն լավագույններին:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին:

«Միջազգային բանակային խաղերն» այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի զինափորձարաններում: Մասնակցում են 22 երկրի 1200 զինծառայողներ, ովքեր ներառված են 28 մրցումներում: «Տանկային բիաթլոն» մրցույթում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը ներկայացնում են 19-ամյա ժամկետային զինծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս