Բաժիններ՝

ԱՄՆ-ի գյուղտնտնախարարության ծառայությունում արգելել են գործածել «կլիմայի փոփոխություն» արտահայտությունը. Guardian

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը Բնական պաշարների պահպանության ծառայության աշխատողներին արգելել է աշխատանքի ընթացքում գործածել որոշ ձեւակերպումներ, այդ թվում՝ «կլիմայի փոփոխություն» տերմինը: Այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով նախարարության աշխատողների գրագրությունների տվյալները, որոնք հայտնվել են իր տրամադրության տակ:

Արգելքի տակ են հայտնվել նաեւ «ջերմոցային գազերի կրճատում» եւ «ածխածնի բացառում» արտահայտությունները: «Կլիմայի փոփոխությունների ադապտացում» տերմինի փոխարեն աշխատակիցներին կարգադրված է գործածել «կայունություն էքստրեմալ եղանակային պայմանների նկատմամբ» բառակապակցությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ տերմինաբանությունը սրբագրվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից շատ չանցած, որը բազմիցս կասկածներ է հայտնել գլոբալ տաքացման հայեցակարգի գիտական հիմնավորվածության հարցում: Նա կարծում է, որ կլիմայի փոփոխության դեմ այքարը երկրի համար կարող Է խոշոր տնտեսական կորուստների վերածվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս