Բաժիններ՝

Ռեկորդային թվով ամերիկացիներ դժգոհ են Թրամփի աշխատանքից. հարցում

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը հասել է 56 տոկոսի, ինչի մասին վկայում են SSRS ծառայության հարցման արդյունքները, որն անցկացվել է CNN հեռուստաալիքի պատվերով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի աշխատանքից դժգոհողների թվաքանակը հասել է նրա նախագահական ժամկետի սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին: Փետրվարին նրա գործունեությանը հավանություն էր տալիս հարցվածների 44 տոկոսը, հավանություն չէր տալիս 53 տոկոսը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, ներկայում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցման մասնակիցների 38 տոկոսը:

Հարցումը հեռախոսով անցկացվել է օգոստոսի 3-6-ին, դրան մասնակցել են 1018 չափահաս ամերիկացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս