Բաժիններ՝

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան իրեն հռչակել է երկրում իշխանության գլխավոր մարմին

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ), որն աշխատանքն սկսել է անցած շաբաթվա վերջին, հայտարարել է, որ երկրում իշխանության ոչ մի ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումներին: Ինչպես հայտնել է El Universal թերթը, համապատասխան հրամանագրին հավանություն է տրվել օգոստոսի 8-ին կայացած նիստում: Այն տեղի է ունեցել Ազգային ասամբլեայի շենքում, որը վերահսկվում է հանրապետության խորհրդարանի ընդդիմության կողմից։

Հրամանագրի որեւէ մանրամասն առայժմ չի հրապարակվել: Սահմանադրական ասամբլեան ընդունել է նաեւ օրենք Ճշմարտության, արդարության եւ հաշտության հաստատման հանձանաժողով ստեղծելու մասին: «Այդ օրենքը հզորագույն միջոց է բռնությունը, ատելությունը եւ անհանդուրժողությունը խեղդելու համար»,- մեջբերում է անում թերթը ՍԱ-ի ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Դելսի Ռոդրիգեսի խոսքից:

Հուլիսի 30-ին կայացած ընտրությունների արդյունքներով Սահմանադրական ասամբլեայի ստեղծումը հավանության չի արժանացել միջազգային հանրակցության կողմից: Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ը ՍԱ-ի ընտրությունները որակել է «հարված ժողովրդավարությանն ամբողջ կիսագնդում» եւ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս