Խոզագրիպով հիվանդացության կտրուկ աճ է դիտվել Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում, որտեղ տարեսկզբից մինչեւ հուլիսի կեսը հիվանդանալու 2324 դեպք է գրանցվել, մահացել է 284 մարդ:
Ութ դեռահասներ են օգոստոսի 7-ի երեկոյան տուժել կայծակի հարվածից: Ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Ֆրանսիայի հարավ – արեւելքի Վիենի կոմունայի վրանային ճամբարներից մեկում:
Պայթյունի հետևանքով Իրաքի Քուրք շրջանի տարածքային իշխանությունների զինվորական միավորումներում ծառայող թուրք զինվոր է վիրավորվել:
Երեք մարդ է զոհվել սաստիկ անտառային հրդեհների հետեւանքով, որոնք մոլեգնում են կենտրոնական եւ հարավային Իտալիայում:
Ամերիկյան աշխատանքային այցագրերի տրման նոր սահմանափակումների ու պայմանների սահմանման մասին օրինագիծը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը ներկայացրել են հանրապետական սենատորները, եւ որին աջակցություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփը, հազիվ թե ներկայիս տեսքով հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից:
Վենեսուելայի «Ժողովրդավարական միասնության դաշինք» (ԺՄԴ) ընդդիմադիր կոալիցիան օգոստոսի 8-ին նշանակել է Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններից հետո բողոքի առաջին համազգային ակցիան: ԺՄԴ-ից խորհրդարանի պատգամավոր Խուան Ռեկեսենսը բոլորին, ովքեր հանդես են գալիս կառավարության գործողությունների դեմ, կոչ է արել փակել փողոցները։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհված տղամարդու աճյունը հաջողվել է նույնականցնել գրեթե 16 տարի անց:
ԱՄՆ-ի արդարդատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ներկայությամբ օգոստոսի 7-ին կայացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը երդմնակալության արարողությունը:
«Ֆրանցիսկոս պապ. Արվեստի իմ գաղափարը». այսպես է կոչվում նոր վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Հռոմում:
«Ընդունելի չէ տեսակետը, որ Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, նոր հնարավորություններ են բացվում ռուսական շուկան հայկական ապրանքներով ողողելու համար, կարծում եմ, որ չպետք է շտապենք նման գնահատականներ տալու»:
Իրանում կկառուցվի Renault Duster-ի եւ Renault Symbol-ի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ): Համապատասխան համաձայնագիրն օգոստոսի 7-ին Թեհրանում ստորագրվել է Renault ընկերությունների եւ Իրանի արդյունաբերության զարգացման ու ռենովացիայի կազմակերպության միջեւ:
Հնարավոր է, որ Բելգիան իր տարածքում արգելի Թուրքիայում մահապատժի օրինականացման շուրջ քվեարկությունը, եթե թուրքական իշխանությունը որոշի դրա համար հանրաքվե անցկացնել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Guardian-ը, կարող է ժողովրդական ապստամբություն առաջացնել իր կնոջն «առաջին տիկնոջ» պաշտոնական պաշտոն տրամադրելու իր պլաններով:
Ռոսպոտրեբնադզորը հարցում է կատարել Թուրքիայի առողջապահության մարմիններին այդ երկրում Կոկսակի վիրուսի հնարավոր տարածման հետ կապված:
Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով, ինչի մասին հայտնել է France Info հեռուստաալիքը։
Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը: «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսում հրապարակված հարազրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Պաատա Իմնաձեն բացատրել է, որ իմունացման հարցերն աշխարհի զարգացած երկրներում կարգավորում է օրենսդրությունը: Նրա տեղեկատվությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատվաստում չստացած երեխային չի թույլատրվում ստանալ կրթություն: Եվրոպայի որոշ երկրներում, չպատվաստված երեխայի ծնողը տուգանվում է 2500 եվրոյի չափ գումարով:
Վերջին տարիներին իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով Իրանը վերանայում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Բաքվի շրջանի Բադամդար շրջանի 9-ամյա բնակչուհի Լայման Հուսեյնովայի հայրը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ բռնաբարել են իր դստերը:
«ՀՀ նախագահի մասնակցությունը կարևոր ցուցիչ է՝ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակի և այն վստահության մթնոլորտի, որն առկա է երկու պետությունների մեջ»։
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են:
Տասը բրիտանացիներից վեցը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի կառավարության գործողություններին Եվրամիության իշխանությունների հետ Brexit-ի պայմանների շուրջը բանակցություններում:
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում օգոստոսի 7-ի առավոտյան խափանումներ են դիտվում Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում:
Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 5 անդամ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսին իրականացված զինվորական հեղաշրջման փորձին մասնակցության բոլոր ամբաստանյալները այժմ պետք է շագանակագույն համազգեստ հագած լինեն, երբ նրանց դատարան են բերում։
Հուժկու փոթորիկը, անձրևները և ուժեղ քամին Բալկանները շոկի են ենթարկել:
Թուրք-սիրիական սահմանին տեղակայված թուրքական զորքերը բերված են լիակատար մարտական պատրաստության և սպասում են, թե երբ պետք է սկսվեն Սիրիայում «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» ուժերի դեմ իրականացվելիք գործողությունները:
Ռուսաստանը չի պատրաստվում վերսկսել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այդ մասին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հյուսիսային Կորեան մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին եւ իր դեմ ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին։