Փարիզի մոտ զինվորականների վրա հարձակումը հետաքննում է դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը
Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում զինծառայողների վրա կատարված հարձակման փաստով: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Օգոստոսի 9-ի առավոտյան Փարիզի մերձակա Լեւալուա-Պերեյում անհայտ չարագործը, գտնվելով BMV մակնիշի ավտոմեքենայի ղեկին, վրաերթի է ենթարկել մի խումբ զինծառայողների: Դրա հետեւանքով տուժել են վեց զինծառայողներ, նրանցից երեքը լուրջ վերքեր են ստացել: Ինչպես նշվում է, գործ է հարուցվել «Մահափորձ իշխանության ներկայացուցիչների դեմ՝ ահաբեկչության կապակցությամբ» հոդվածով:
Հետաքննությունը հանձնարարված է տարածաշրջանային ոստիկանական վարչությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: