Միտրոպոլիտ Գիորգին 1 լարիի դիմաց ձեռք է բերել Թբիլիսիի Նուցուբիձե թաղամասում գտնվող հողատարածք, որը գնահատված է եղել 27. 500 լարի: Միտրոպոլիտը նաև երկու տուն ունի Թբիլիսիում՝ 101 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, և 996 քառակուսի մետր հողատարածք Քութայիսիում:
Գործարար Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարվա ամռանը պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղում, օգոստոսի 16-ին հայտարարել է, որ մասամբ իրեն մեղավոր է համարում:
Թբիլիսիի Ամաղլեբիս ( նախկին՝ Դավիթաշվիլի ) 18 շենքում գտնվող այն բնակարանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն էր անցկացրել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, անհատույց հանձնվեց Թիֆլիսի հայ համայնքին։ Դա 2017 թվականի օգոստոսի 5-ին էր։
Հոգլանդը նշել է, որ դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո առաջիկա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններ կանեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:
Պոմպային հրացանից արձակած կրակոցներից վնասվել է մի քանի ավտոմեքենա: Ոստիկանները տևական ժամանակ փորձել են համոզել դադարեցնել գործողությունները, սակայն Ուզելն անդրդվելի է մնացել:
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերից մեկը: Նրա հետ առաջնագում եղել է նաև Ադրբեջանի փոխվարչապետը, ով այդ կարգավորում է այդ երկրի ռազմարդյունաբերական ոլորտը:
Հյուսիսային Կորեան պետք է ցուցադրի միջուկազերծման հարցում մտադրությունների լրջությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ի պատասխան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարության, ասել է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ:
Պայթյուն է տեղի ունեցել Կարակասի մետրոյի «Վենեսուելայի հրապարակ» կայարանում: Այդ մասին հայտնել է El Nacional-ը՝ հղում անելով ականատեսների: Մետրոպոլիտենի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը՝ մի շարք ոչ մեծ պայթյուններ, ընդհատումներ է առաջացրել մետրոյի աշխատանքում:
Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմոբիլների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին իր կայքում հայտնել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որն աշխարհի ամանհարուստ մարդն է, կատարել է 2000 թվականից ի վեր բարեգործական նպատակներով իր ամենախոշոր նվիրատվությունը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը, աշտարակ, որը հայտնի է որպես Բիգ Բեն, առաջիկա չորս տարում չի ղողանջի վերականգնողական աշխատանքների կատարման պատճառով:
Շվեդիայում հազվագյուտ սպիտակ որմզդեղն են տեսագրել:
Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի գործունեությանը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում:
«Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը հասկացավ, որ իր ռեսուրսները, իր բանակի մարտունակությունը, թերևս, չեն հերիքում իրագործել այն հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից»։
«Ադրբեջանը գիտակցում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարեւորությունը անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետեւ չի հավատում ժողովրդավարությանը եւ չի կիրառում ժողովրդավարություն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալսի ամերիկացիների միայն 34 տոկոսը:
Չինաստանի Անհոյի նահանգի Խուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը. այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար:
Զինված ավազակախմբերն օգոստոսի 15-ին հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ:
ՄԱԿ-ը 5,9 միլիոն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում սաստիկ երաշտից տուժածներին օգնելու համար:
ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրան կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրով դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով:
Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։
Ինչպես նշվում է, ընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր կատարել, իսկ Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կտրամադրի վերակազմման ժամանակաշրջանը հաղթահարելու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
CHP-ական պատգամավոր Օզգյուր Օզելը, ով ներկայումս ղեկավարում է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրեր առաջ CHP առաջնորդ Քըլըչդարօղլուի հասցեին արած հայտարարությանը ասել է. «Եթե նախագահը չպարզաբանի, թե տեղեկությունն ինքը որտեղից և ումից է ստացել ուրեմն զրպարտիչ է»:
Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսը հայտարարել է, թե լատինաամերիկյան որեւէ երկիր չպիտի հանդուրժի ամերիկյան ռազմական որեւէ միջամտություն Վենեսուելայում, «եւ այդ հարցն անգամ չպիտի քննարկվի»։
Հորդառատ անձրևների պատճառով Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցները վեցածվել են հորդահոս գետերի: Տարերքի հարվածների մասին տեսանյութ է հրապարակել BF MTV-ն:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ 386 պարեկներ են ընտրվել ոստիկանության կողմից և անցել համապատասխան պատրաստություն: Նշվում է, որ անվտանգության ապահվոման մակարդակի բարձրացմանը նպատակով անցկացվող հերթապահությունն իրականացվում է միայն գիշերային ժամերին (22.00-06.00):