«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դիմում է ուղարկել իրենց ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։
ԿԸՀ–ն դռնբաց նիստ կհրավիրի՝ քննարկելու ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու հարցը։
«Բոլոր այն կուսակցությունները, ովքեր չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մնալ ընտրապայքարում, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները։ Այլ հնարավորություն Նիկոլը վերարտադրվելու չունի։Չչարաշահելով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունը իրական, արտահամակարգային ընդդիմություն է՝ վերապահելով արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հանձնառություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում», – Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։



