Բաժիններ՝

Աստանայում կբացվի Astana Hub տեխնոպարկ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստեղծվում է Astana Hub տեխնոպարկը, որի հիմնական ուղղությունն է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ստարտափերի աջակցումն ու զարգացումը:

Միջազգային տեխնոպարկի նախագիծը, որը Ղազախստանի կառավարությունը նախատեսում է գործարկել «Թվային Ղազախստան» ծրագրի շրջանակում, քննարկվել է երկրի վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ:

Պետական այս ծրագիրը նպատակ ունի նպաստել երկրի քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը` տարբեր ոլորտները թվայնացնելու միջոցով: Ինչպես նաև ծրագիրը կարևոր դեր կխաղա միջազգային հարթակում Ղազախստանի տնտեսության մրցունակության ամրապնդմանը:

Սպասվում է, որ ծրագրի արդյունքներով հեռահաղորդակցության ոլորտում Ղազախստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կկազմի 4.85 տոկոս, 31 տոկոսով ոլորտում կավելանա աշխատուժի արտադրողականությունը, հասարակության շրջանում թվային գրագիտության մակարդակը կկազմի 80 տոկոս, ինտերնետից օգտվողների թիվը կհասնի մինչև 78 տոկոսի, պետական էլեկտրոնային ծառայությունների ծավալը կավելանա` հասնելով մինչև 80 տոկոս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս