ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Սիրիայում հրադադարի շուրջը ՌԴ-ի, Իսրայելի և ԱՄՆ-ի գաղտնի հանդիպումների մասին
Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հուլիսի սկզբին մի շարք գաղտնի բանակցություններ են վարել, որոնցում քննարկվել են զինադադարը Սիրիայի հարավում եւ սիրիա-իսրայելական եւ ապաէսկալացման գոտիների ստեղծումը սիրիա-հորդանանյան սահմաններին:
Այդ մասին հայտնել է Haaretz հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելացի պաշտոնյաների եւ արեւմտյան դիվանագետների: Նշվում է, որ հանդիպումները կայացել են Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ինչպես նաեւ Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում, մինչ հայտնի դարձավ Սիրիայի շուրջը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնության մասին: Բանակցություններում իսրայելական կողմը հանդես է եկել ապաէսկալացման գոտիների վերաբերյալ համաձայնագրի դեմ՝ հայտարարելով, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը պատշաճ ուշադրություն չեն նվիրում Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության վրա:
Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի փորձագետները համաձայնեցրել են Սիրիայի հարավ – արեւմուտքում ապաէսկալացման գոտու ստեղծման հուշագիրը. խոսքը վերաբերում է Դերաայի, Քունեյթրայի եւ Սուվեյդայի շրջաններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: