Դանիայում բեռնամբարձիչը վերածել են հյուրանոցի՝ սպա-գոտիով
Կոպենհագենում բեռնամբարձիչը վերասարքավորել են փոքր հյուրանոցի: The Krane անվամբ օբյեկտի վրա ուշադրություն են դարձրել New York Post-ը եւ Mirror-ը:
Աշտարակավոր ամբարձիչի խցիկում, որը տեղական նավահանգստում գտնվում է 15 մետր բարձրության վրա, կարող է տեղավորվել երկու մարդ: Բացի ննջարանից, այնտեղ կա սպա-գոտի՝ ջակուզիով: Կեցության արժեքը կազմում է օրական 2,9 հազար դոլար:
Բացի դրանից, փոքրիկ հյուրանոցը հանդերձված է ապակե պատով եւ պատշգամբով, որտեղից հյուրերը կարող են հիանալ քաղաքի տեսարաններով: Կենվորներին նաեւ տրամադրում են դռնապանի ծառայություններ եւ տրանսֆեր օդանավակայանից: Նաեւ կառուցվածքի ներսում ստեղծվել է բանակցությունների սրահ՝ ապակե պատերով: Հաստատության բացումը նախատեսված է ընթացիկ տարում: