Բաժիններ՝

Ճապոնիայում մահացել է Գոձիլայի դերը խաղացած դերասանը

88 տարեկան հասակում թոքաբորբից վախճանվել է ճապոնացի դերասան Հարուո Նակաձիման, որը հայտնի է Գոձիլայի՝ կինոյի պատմության մեջ ամենահանրաճանաչ հրեշներից մեկի դերով: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Նակաձիման ծնվել է 1929 թվականին Յամագատայի պրեֆեկտուրայում: Անցյալ դարի 50-ական թվականների կեսերից եւ մինչեւ 1972 թվականը նա Ճապոնիայի Toho ստուդիայի հետ կնքված պարտավորագրի շրջանակներում նկարահանվել է վիթխարի մեծամողեսի մասին ավելի քան 10 կինոնկարներում, ինչի համար նույնիսկ ստացել է «Միստեր Գոձիլա» կատակային մականունը: Գոձիլիայի մասին ճապոնական ֆիլմերի հիմնական տարբերիչ առանձնահատկությունն այն փաստն է, որ հրեշն ստեղծվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության. այն խաղացել է իրական դերասանը հատուկ զգեստով:

2010 թվականին Նակաձիման գրել է հուշագրություններ «Իմ կյանքը հրեշի կաշվում» վերտառությամբ՝ մանրամասնորեն պատմելով այն բոլոր դժվարությունների մասին, որոնք նա ստիպված է եղել կրել նկարահանումների ժամանակ, չէ որ հենց սոսկ հագուստը գրեթե 40 կիլոգրամ է կշռել:

Toho կինոստուդիան Գոձիլայի մասին առաջին ֆիլմը թողարկել է 1954 թվականին: Այդ ժամանակվանից այդ հրեշի մասին, որը մուտացիայի է ենթարկվել միջուկային պայթյունի հետեւանքով, նկարահանվել է 30 կինոնկար: Միայն հենց Ճապոանիայում այդ սերիայի կինոժապավենները դիտել է ավելի քան 100 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս