Թուրքիայում Պալյանների ճարտարապետական ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում

Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության շրջանի հայազգի հայտնի Պալյան ճարտարապետական ընտանքի պատմությունը և նրա գործունեությունը ներկայացնող ֆիլմ:

Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանվող ֆիլմի ռեժիսորը հայազգի Կարո Բաբայանն է:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում:

Պալյանները 18-ից 19 դդ. ճարտարապետների, արվեստագետների և ազգային-հասարակական գործիչների տոհմ է, որոնք ծագել են Կեսարիա քաղաքից և իրենց հիմնական գործունեությունը ծավալել Կոստանդնուպոլսում: Հիմնվելով բյուզանգական և հայկական ճարտարապետության ավանդույթների, արևմտյան ճարտարապետության նորարարությունների վրա` այս ընտանիքի անդամները եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և նախանշել նրա զարգացման ուղիները:

Թուրքիայում հաճախ խնամքով փորձում են թաքցնել Պալյանների ընտանիքի հայ լինելու փաստը:

Տեսանյութեր

Լրահոս