Ունենք օրինակներ՝ ինչպես է Թուրքիան միջամտում ՀՀ ներքաղաքական կյանքին. Վարուժան Գեղամյան

Կան արձանագրված օրինակներ, թե ինչպես է Թուրքիան ուղղակիորեն միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս մասին «Նախընտրական Հայաստանը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում» խորագրով փորձագիտական պանելային քննարկման ժամանակ հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ պատասխանելով Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցին։

«Իսկապես, մենք ունենք արդեն արձանագրված օրինակներ, թե ինչպես է Թուրքիան ուղիղ միջամտում Հայաստանի ներքաղաքական, տեղեկատվական դաշտին։ Ես ինքս Ֆեյսբուքում և ՏիկՏոկ-ում գտել եմ մի քանի հայալեզու թուրքական էջեր, որոնք ակնհայտորեն թուրքական են, և դա խոսում է այն մասին, որ գործ ունենք տեղեկատվական դաշտի մեջ ուղիղ ներգրավման հետ։

Դրան գումարած՝ ունենք օրինակներ հայալեզու «ինֆլյուենսեր» կոչվածների՝ մեծ լսարան ունեցողների, որոնք այսօր նույնիսկ գտնվում են Թուրքիայի տարածքում և այնտեղից են քարոզ անում։ Ինձ թվում է՝ լսարանի մի մասը նույնիսկ գիտի, թե դրանցից ամենահայտնին ով է»,- նշեց Վարուժան Գեղամյանը։

Պանելային քննարկումը կազմակերպել է Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031