TRIPP-ի շրջանակներում Գյումրին Նախիջևանի տարածքով Իրանի հետ կապելու մասին կուտն էս ամեն ինչի դեսերտն է, որովհետև դե Թրամփը օր ու արև չի ունենա մինչև Իրանին ևս մեկ երկաթուղի չտա. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Մեր կլոունը «լուծում» ա գտել…
Գոյություն ունեցող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի վրա ծախսվել է մոտ 1 մլրդ դոլար: Տարեկան այն գեներացնում է մոտ 10 մլն դոլարի շրջանառություն, որը բավարար չէ նախագծի նույնիսկ օպերացիոն ծախսերը փակելու համար: Ներկա պահին այդ երկաթգծով նախատեսված 5 մլն տոննա բեռի փոխարեն տարանցվում է 0,5 մլն տոննա բեռ:
Պատճառն ուղղու տեխնիկական խնդիրն է: Բանն այն է, որ Վրաստանում, Ադրբեջանում ինչպես և Սովետական Միության բոլոր մնացած երկներում (այդ թվում Հայաստանում) երկաթգիծն ունի 1,520մմ լայնություն, մինչդեռ Թուրքիան ու Եվրոպան ունեն ուղղու 1,433մմ լայնություն:
Սա բեռնափոխադրողներին ստիպում է ահռելի գումարներ ծախսել սահմանային հատման կետերում վագոնների թափքը փոխելու վրա, ինչն էլ պատճառ է դառնում նրա, որ փոխադրողները նախընտրում են բեռնատարներով աշխատել:
Հետևաբար, ի պատասխան ՌԴ-ում գոյացած պրոբլեմների, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունը Կարս-Գյումրի (Թբիլիսին նա միտումնավոր մոռացավ նշել) երկաթուղու բացման մասին հերթական ֆուֆլոն է:
TRIPP-ի շրջանակներում Գյումրին Նախիջևանի տարածքով Իրանի հետ կապելու մասին կուտն էս ամեն ինչի դեսերտն է, որովհետև դե Թրամփը օր ու արև չի ունենա մինչև Իրանին ևս մեկ երկաթուղի չտա:
Էլ չասեմ, որ Իրանը Թուրքիայի հետ ունի առանձին երկաթուղի: Խի՞ պիտի պայմանական իրանական բեռը Թուրքիա հասնի Հայաստանով ու Վրաստանով, եթե կարող է ուղիղ մտնել Թուրքիա, ոչ մեկ չգիտի:
Թե ու՞մ ա Եվրոպա/Թուրքիայում պետք մեր միրգ-բանջարեղենը ու ո՞նց են դրանք ռեֆրեժեռատորի փոխարեն փոխադրվելու երկաթգծով, հարցերը առհասարակ տեղին չեն»:



