Բաժիններ՝

Չինաստանում երկրաշարժից հետո ավելի քան 45 հազար զբոսաշրջիկներ են տարհանվել

Չինաստանի Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար օկրուգի իշխանությունները հզոր երկրաշարժից հետո ավելի քան 45 հազար զբոսաշրջիկների են տարհանել վտանգավոր շրջաններից: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:

Երկրաշարժից հետո նահանգի առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկում՝ Ցզյուչժայգոուի ազգային զբոսայգում, տուրիստական գործակալությունները հայտնում են ամբողջ երկրում շրջագայությունների զանգվածային չեղարկման եւ ամրագրումների կասեցման մասին:

Աղետի գոտում վնասվել են հազարից ավելի շենքեր, արգելափակվել են ճանապարհները, էլեկտրականության հետ կապված խափանումներ են լինում: Շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որում գործի են դրվել փրկարարները, զինծառայողները, ոստիկանությունը, հրշեջները:

Երկրաշարժը տեղի էունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:19-ին) Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանի Ցզյուչժայգոու գավառում: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7: Ըստ վերջին տվյալների, դրա զոհ է դարձել 19 մարդ, եւս 247-ը տուժել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս