Բաժիններ՝

Փարիզի արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների խմբի մեջ

Փարիզի Լեւալուա-Պերե արվարձանում ֆրանսիացի վեց զինվորականներ են վիրավորվել ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով, որի վարորդը հասցրել է հեռանալ պատահարի վայրից: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտնել է France info ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ զինվորականներից երկուսը ծանր վիճակում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողները պարեկում էին Լեւալուա-Պերե արվարձանը: Reuters-ի փոխանցմամբ, զինծառայողները մասնակցում են Sentinelle հակաահաբեկչական գործողությանը:

Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել հայտնաբերել ոչ միջադեպի մեղավորին, ոչ նրա ավտոմեքենան:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:15-ին, երբ զինվորները զորանոցներից դուրս էին գալիս Վերդենի հրապարակ, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031