Թբիլիսիում Մթածմինդա լեռան վրա մոլեգնած հրդեհը տեղափակված է
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում Մթածմինդա լեռան վրա հրդեհի մասին առաջին հաղորդումները սոցիալական ցանցերում սկսել են տարածվել օգոստոսի 8-ի ուշ երեկոյան: Լեռան լանջերից մեկում՝ անտառում, կրակ է հայտնվել, որն սկսել է արագորեն տարածվել եւ կարճ ժամանակում ընդգրկել լեռնալանջի զգալի տարածություն: Բռնկման օծջախների վերացման համար նետվել են հրշեջ-փրկարարական ծառայության ուժեր: Տասնյակ անձնակազմեր եւ շուրջ 100 հրշեջներ են մասնակցել հրդեհի մարմանը։
«Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, հայտնել է, որ հրշեջ ծառայության աշխատակիցներին եւ փրկարարներին հաջողվել Է մի քանի ժամում տեղափակել հրդեհը: Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Մերաբ Մալանիայի խոսքով՝ այրվել է շուրջ երկու հեկտար տարածք: «Հրդեհը տեղափակված է: Դրա տարածման վտանգ չկա: Մերձակա շրջաններից մարդկանց տարահանում չի պահանջվել»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին: