Բաժիններ՝

Google-ը հեռացրել է իր աշխատակցին, որը հայտարարել էր սեռերի անհավասարության մասին

Միացյալ Նահանգների Google ընկերության ղեկավարությունը հեռացրել է այն աշխատակցին, որն ավելի վաղ հայտարարել է, թե ԱՄՆ-ում կանայք ավելի հազվադեպ են տեխնոլոգիական ֆիրմաներ ղեկավարում սեռերի միջեւ կենսաբանական տարբերությունների պատճառով: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, Google-ի նախկին տեխնոլոգիական մասնագետ Ջեյմս Դեյմորը հավաստել է, որ զրկվել է պաշտոնից: Անցյալ շաբաթ նա ընկերության աշխատակիցների շրջանում տարածել է ծառայական գրություն, որն էլ հարուցել է ղեկավարության դժգոհությունը: Դրանում նշվել է, որ «մասամբ կենսաբանական պատճառներով է, որ տղամարդիկ եւ կանայք տարբեր նախապատվություններ եւ ընդունակություններ ունեն»:

Դեյմորը ենթադրել է, որ, մասնավորապես, հենց դրանով կարող է բացատրվել այն փաստը, որ տեխնոլոգիական ֆիրմաների ղեկավարների մեջ կանայք ավելի քիչ են, քան տղամարդիկ:

Ինչպես ճշտել է Դեյմորը, Google-ի ղեկավարությունը հայտարարել է, որ իրեն հեռացնում է «գենդերային կարծրատիպերի ամրապնդման» պատճառով: Reuters-ը նաեւ ձեռք է բերել էլեկտրոնային նամակ, որը Google-ի անձնակազմի մեջ տարածել է այդ ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Փիչային: Դրանում ասված է, որ գրության որոշ դրույթներ չեն համապատասխանում ֆիրմայում ընդունված կանոններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս