Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕեւԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեղադրել է Միացյալ Նահանգների գործընկերոջը ոչ հարիր վարք դրսևորելու մեջ:
Ջակարտայում առնվազն 72 մարդ է տուժել ֆոնդային բորսայի շենքում առաստաղի փլվելու հետեւանքով:
Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Առնվազն 35 մարդ է զոհվել հունվարի 15-ին Բաղդադի կենտրոնում իրականացված երկու պայթյուններից:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին կայցելի Ադրբեջան:
Առնվազն 13 մարդ է տուժել Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով:
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար:
Ֆիլիպիններում ավելի քան ինը հազար մարդ է հարկադրված եղել հեռանալ Մայոն հրաբխի մերձակա տարածքից ժայթքման սպառնալիքի պատճառով:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել «Twiter» միկրոբլոգում:
83 երկրներում վաճառքից հանվում է մանկական սննդի համար կաթի փոշու ավելի քան 12 միլիոն փաթեթվածք՝ Ֆրանսիայի Lactalis ընկերության ձեռնարկությունում սալմոնելայով վարակման պատճառով՛ Ընկերության ղեկավարը վարակման մասշտաբները հավաստել է Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Ինդոնեզիայի մայրաքաղաքում մարդկանց տարահանում են ֆոնդային բորսայի շենքից, որի հարկերից մեկում փլվել է առաստաղը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 16-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում քրդական «Սիրիական դեկոմրատական ուժեր»-ի (SDF) հետ ստեղծել «սահմանների անվտանգության ուժեր»:
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին վեց տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը լուրջ հարցերի տեղիք է տալիս Ադրբեջանում հիմնական իրավունքների, այդ թվում՝ կարծքների արտահայտման ու ԶԼՄ-ների ազատության, հարգման պատշաճ իրավական ընթացակարգի հարցում:
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները փոխել են արտակարգ իրավիճաների վերաբերյալ նահանգի բնակչության իրազեկման հրահանգը՝ համակարգի սխալ գործելու պատճառով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում է իր այցը Լատինական Ամերիկա:
Արեւելյան Երուսաղեմը կարող է լինել սոսկ Պեղեստին պետության մայրաքաղաքը:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունվարի 15-ին բանակցություններ են սկսել Փյոնչհանի 2018 թվականի Օլիմպիադային ԿԺԴՀ-ից արտիստների այցելության հարցի շուրջ:
Հարկային բարեփոխումների ընդունումը գործող վարչակազմի առաջին կարևոր հաղթանակներից էր: Եվ նախագահ Թրամփը հույս ունի նոր ձեռքբերումներ գրանցել իր նախագահության երկրորդ տարում:
Շաբաթ օրը Անկարայից Տրապիզոն ժամանած Pegasus Airlines-ի Boeing 737-800 օդանավի վայրժէջքի ժամանակ դեպք է արձանագրվել։ Տրապիզոնի օդանավակայանում, մարդատար օդանավը վայրէջք կատարելիս քիչ է մնացել Սև ծովն ընկնի: Օդանավում գտնվել է 162 մարդ, տուժածներ չկան։
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է օրենքի ուժ ունեցող հերթական՝ համար 697 որոշումը (KHK)։ Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո սա արդեն 31-րդ KHK-ն է։
ԱՄՆ իշխանությունները «В Контакте» սոցիալական ցանցը կրկին ներառել են սեփականության իրավունքները խախտող կայքերի ցանկում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5 տոկոսով արժեզրկվել են այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է լրատվական ժապավենում ակնկալվող փոփոխությունների մասին:
Ոչ մեծ շունը վախեցրել է արու եւ էգ առյուծներին՝ ստիպելով գազանների արքային փախուստի դիմել:
2017-ին Հարվի փոթորիկը Թեքսասի Հյուսթոն քաղաքը մի քանի օրով լճի վերածեց՝ հասցնելով 125 միլիարդ դոլարի վնաս: Իռմա եւ Մարիա փոթորիկներն էլ հարվածեցին Ֆլորիդային եւ Պուերտո Ռիկոյին՝ հասցնելով 140 միլիարդ դոլարի վնաս եւ դարձնելով 2017-ը առավել փոթորկաբեր տարին, ասում է ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային գործակալության ներկայացուցիչ Ադամ Սմիթը: