
G20-ում Պուտինի և Թրամփի հանդիպմանն ավելի քան երկու ժամ է հատկացված. աղբյուր

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը պլանավորված է դեկտեմբերի 1-ին եւ կտեւի ավելի քան երկու ժամ: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակություններից մեկի մի աղբյուր:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները կհանդիպեն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:
Հանդիպման վայրը Park Hyatt Buenos Aires հյուրանոցն է, այն պլանավորված է Մոսկվայի ժամանակով ժամը 17:30-ին, ճշտել է գործակալության զրուցակիցը: Ինչպես նախօրյակին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների խնդիրները:
Նա հավելել է, որ զրույցը ծրագրված է դեմ առ դեմ, ինչպես նաեւ երկու պատվիրակությունների հանգուցային անդամների մասնակցությամբ: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ օրակարգում անվտանգության, սպառազինութունների նկատմամբ հսկողության հարցերն են եւ տարածաշրջանային խնդիրները: