Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 15 մլրդ դոլարի THAAD գնելու համաձայնագիր է ստորագրել

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրել 15 միլիարդ դոլար գումարի ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ: Նոյեմբերի 28-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի մի ներկայացուցիչ։

Կողմերը վերջնական պայմանագիրն ստորագրել են նոյեմբերի 26-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Դիվանագետը հիշեցրել է, որ 2017 թվականի հոկտեմբերին Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի Կոնգրեսին ծանուցել է Սաուդյան Արաբիային 15 միլիարդ դոլար գումարի THAAD 44 արձակման կայանքների, 360 կալանիչ հրթիռների, կառավարման 16 կետերի եւ այդ համալիրների համար յոթ ռադարների վաճառքին վերաբերող պոտենցիալ գործարքի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս