Բաժիններ՝

«Ես կմրցակցեի փոքրիկ Մայքլի հետ». Թրամփն իրեն արժանի մրցակից չի տեսնում 2020 թվականի ընտրություններում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօրվա դրությամբ այն կարծիքին է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում ինքն արժանի մրցակիցներ չի ունենա։

«Ես կմրցակցեի փոքրիկ Մայքլի (Բլումբերգի՝ Նյու Յորքի նախկին քաղաքագլխի) հետ»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում:

«Ինձ դուր կգար նրա հետ մրցակցելը: Նա իմ դեմ պայքարում էր ամբողջ ուժով: Նա 100 մլն դոլար ծախսեց իմ դեմ, բայց դա չաշխատեց»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը: «Ես չգիտեմ՝ պատրաստվում է նա արդյոք մասնակցել ընտրություններին, բայց ես կցանկանայի դա»,- հավելել է Թրամփը:

Նա արծարծել է սենատոր Քիրսթեն Գիլիբրենդի թեկնածությունը եւ ասել.

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, ես ավելի վաղ աջակցում էի նրան»: Սակայն, Թրամփի կարծիքով, նա իր թեկնածությունը չի առաջադրի 2020-ի ընտրություններում: Նախագահը նաեւ մրցակից չի համարում սենատոր Քորի Բուքերին, որը Նյուարքը ղեկավարել է 2006-ից մինչեւ 2013 թվականը: «Նա այնքան վատ Էր կատարում իր աշխատանքը Նյուարքում, որ այնտեղ չէր ապրում, նրա հետ խնդիրներ չեմ ունենա»,- ասել Է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս