Բաժիններ՝

«Ես սիրում եմ Նյու Յորքը, կարոտում եմ Նյու Յորքը». Թրամփը մտադիր է Նյու Յորք վերադառնալ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում շխատանքն ավարտվելուց հետո մտադիր է վերադառնալ Նյու Յորք։

«Ես սիրում եմ Նյու Յորքը, կարոտում եմ Նյու Յորքը»,- ասել է Թրամփը The New York Post թերթում հրապարակված հարցազրույցում: Նա պարազաբանել է, որ այժմ գործնականում քաղաք չի ժամանում, որովհետեւ իր այցի պատճառով խցանումները կաթվածահար են անում քաղաքը: ԱՄՆ-ի նախագահը նաեւ կտրականապես հերքել է «Հանրահայտ մարդու աշակերտը» շոու իր վերադարձի հնարավորությունը:

«Ո՛չ, ոչ: Առնոլդը (Շվարցենեգերը – խմբ.) սնանկացրեց այն»,- հայտարարել է նա: Դոնալդ Թրամփը «Հանրահայտ մարդու աշակերտը» շոուն վարել է 2005 թվականից մինչեւ 2015 թվականի փետրվարը: 2015 թվականի հուլիսին NBC հեռուստաալիքը հանրապետականի հետ լուծել է պարտավորագիրը մեքսիկացիների հասցեին նրա սկանդալային հայտարարությունների պատճառով: Նրա տեղն զբաղեցրել է Առնոլդ Շվարցենեգերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս