
Նյու Յորքում Թրամփի ինքնաթիռը բախվել է հանրանավի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը վնասվածքներ է ստացել Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում հանրանավի հետ բախվելու հետեւանքով: Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Ճշտվում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «թիվ 1 ինքնաթիռին, որից օգտվում է նախագահը, այլ The Trump Organization ընկերության Boeing 757 օդանավին: Թրամփն այդ ինքնաթիռը չի օգտագործել նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր:
Թրամփի ինքնաթիռը կայանված էր եւ չէր օգտագործվում: Միջադեպի երկրորդ մասնակից է դարձել երկշարժիչ բիզնես-ջեթն՝ ինքնաթիռում անձնակազմի երեք անդամներով: Տուժածներ չկան: Վնասվածքների ստույգ բնույթը պարզվում է: Թրամփն այդ ինքնաթիռը գնել էր 2011 թվականին 100 միլիոն դոլարով, հիշեցնում է գործակալությունը: