Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 44-ը՝ վնասվածքներ ստացել Թաիլանդի արեւմուտքում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը աշխատանքային միգրանտների էր փոխադրում Մյանմայից:
Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի շուրջը քվեարկությունը կարող է կայանալ ապրիլի 10-ին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային էսկադրային ականակիր է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին:
Մոսկվան արձագանքում է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին: Ռուսական կողմը խստորեն քննադատում է ԱՄՆ-ի գործողություններն՝ դրանք անվանելով անօրինական և անընդունելի:
Պերուում Սեչուրա անապատից ոչ հեռու գտնվող Նասկա սարահարթում գիտնականները հայտնաբերվել են նոր պատկերներ ու գեոգլիֆներ:
Բեռլինի կենտրոնում կկառուցեն տաճար, որն իր մեջ կմիավորի եկեղեցի, մզկիթ եւ սինագոգ:
Lufthansa գերմանական ավիաընկերությունը ապրիլի 10-ին ավելի քան 800 չվերթ է չեղարկում պետծառայողների՝ այդ օրը նշանակված գործադուլի պատճառով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հնարավոր է համարում, որ Վաշինգտոնը որոշի վերստին ռազմական ուժ կիրառել Սիրիայի իշխանությունների դեմ:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը որոշել է ապրիլի 13-ին նշանակել բանավեճերը տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար Կատալոնիայի ազգային ասամբլեա կազմակերպության նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի թեկնածության շուրջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 9-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են Դամասկոսի հասցեին։
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը նրա՝ ՆԳ նախարարության ղեկավար եղած ժամանակ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել ընդդիմությանը՝ միավորվել եւ պայքարել «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության եւ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընտրվել է Բոաոյում ընթացող ասիական տնտեսական համաժողովի տնօրենների խորհրդի նախագահ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել:
Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին:
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին:
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի առնչությամբ:
Նիգերիայի բանակը հայտնել է «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում 149 պատանդների ազատման մասին:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին կոռուպցիայի եւ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության մեղադրանքներ են առաջադրվել:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում դպրոցականների փոխադրող ավտոբուսը բախվել է էստակադի հենամեջին, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 40 մարդ:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ: Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում:
Առնվազն 14 զինվորական է զոհվել Սիրիայի Հոմսի նահանգի Պալմիրայի շրջանում գտնվող T-4 ռազմական օդանավակայանի հրթիռակոծման հետեւանքով:
Իսրայելացի զինվորականներն ապրիլի 9-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտին ի պատասխան ապրիլի 8-ին ծովամերձ միջատարածքից հրեական պետության տարածք պաղեստինցիների խմբի ներթափանցման փորձի:
Կյանքի 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն:
Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների կատարման շրջանակներում արգելել է ԿԺԴՀ այնպիսի նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք պատրաստելիս:
Ճապոնիայում առնվազն չորս մարդ է տուժել երկրի հարավարեւմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: