Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո:
Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսաստանի պաշտոնական շրջանակները պնդում են, որ ռուսական արտարժույթի անկումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ժամանակավոր երևույթ է, և ռուսական տնտեսությունը կարող է դիմակայել դրան:
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ արդեն ապրիլի լույս 12-ի գիշերն սպասվող ռազմական գործողությունը հետաձգված է, բայց դրա հետ մեկտեղ չեղարկված չէ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին ԱԺ պատվիրակությունը պետք է մեկներ Սիրիայի Արաբական Հանրապետություն, որտեղ պլանավորված էին հանդիպումներ ինչպես այդ երկրի ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:
Իսպանիայի ABC խոշոր հրատարակության ղեկավարը՝ ճիչեր արձակելով, ընկել է իր բազկաթոռից հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ:
«Եվրամիությունն ընդհանուր առմամբ պետք է բոլոր ասպեկտների վերլուծությունից հետո եզրահանգման գա և համոզված լինի, որ ճիշտ որոշում է կայացնում Հայաստանի վերաբերյալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին:
Աշխարհում տիրող իրավիճակը մտահոգություն է հարուցում, քանի որ դառնում է ավելի քաոտիկ, սակայն Ռուսաստանը հուսով է, որ առողջ բանականությունը կտիրապետի, իսկ իրավիճակը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ԱՄՆ-ի վերջին նախագահներին համեմատել է խլացնող ուղղաթիռի հետ:
Ադրբեջանում կայացած ընտրությունների առնչությամբ քննադատական հոդված է հրապարակել Washington Post-ի խմբագրական խորհուրդը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են։ Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ամերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես՝ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել։
Մինչև Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին ցնցումները, Սիրիան ու Հորդանանը Թուրքիայի հետ կնքել էին ազատ առևտրի և առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր՝ հույս ունենալով օգուտ քաղել նրա զարգացող տնտեսությունից:
Մոսկվան չի աջակցում «Թվիթեր-դիվանագիտությանը» և խորհուրդ չի տալիս ամերիկյան իշխանություններին խորացնել Սիրիայում տիրող իրավիճակը:
«Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, ՌԴ ղեկավարների հանդիպումն ու դրա ձևաչափը Անկարայում սպասելի էր: Աֆրինում Թուրքիայի վերահսկողությունը դիմադրության չի արժանացել ոչ Իրանի, ոչ էլ ՌԴ-ի կողմից՝ միայն որոշակի հանգամանքներով պայմանավորված»:
Անկարան Աֆրինը Սիրիայի կառավարության վերահսկողությանը չի հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը կղեկավարի Բաշար Ասադը:
Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
«Ասել, որ ապրիլյան պատերազմի նման սրացումներ չեն լինի, ճիշտ չի լինի։ Բայց դրանից ավելի ոչինչ չի լինի։ Իրավիճակն արմատապես չի փոխվի»։ Նախիջևանի ուղղությամբ նա ևս լայնամասշտաբ պատերազմի վտանգ չի տեսնում. «Իսկ նմանատիպ սրացումներ կլինեն»։
Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունը, որում նա Ռուսաստանին նախազգուշացնում է Վաշինգտոնի կողմից Սիրիայում նոր եւ «խելացի» զենքի օգտագործման հնարավորության մասին, մեկ ժամում 22 հազար մեկնաբանություն է հավաքել։
Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկած նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Հաֆիզ Հաջիևն, ով հայտնի է «Ծաղրածու» մականվամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը քվեարկել է գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 11-ին հրապարակել է անցումային երկրներում ազատության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:
Ֆրանսիան առաջիկա ժամերին իր դաշնակիցների հետ կշարունակի կոնսուլտացիաները Սիրիայի իրադրության շուրջ:
Ալժիրում ապրիլի 11-ին Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 257 մարդ:
Մոսկվայում գտնում են, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների ավելի սրման ականատեսն ենք։ Մենք մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին։
Սիրիայի զինվորական հրամանատարությունն ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակներում մարտական օդուժի մի մասը տեղափոխել է «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա, ինչպես նաեւ զինվորականներին տարահանել է մի շարք հրամանատարական կետերից:
Ալժիրում Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 181 մարդ:
Ադրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր