Բրազիլիան դադարեցրել է վենեսուելական արժույթի տպել. Folha de S.Paulo

Բրազիլիայի դրամահատարանը դադարեցրել է վենեսուելական բոլիվարների տպումը: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է Folha de S.Paulo թերթը։

Ինչպես ճշտվում է, միջազգային ընկերության հետ մինչեւ վերջին ժամանակներս գործող համաձայնագիրը, որի շրջանակներում վենեսուելական արժույթը տպվում էր բրազիլական հաստոցներով, լրացել է մարտին, իսկ նորն այդպես էլ չի կնքվել:

Ճյուղի մասնագետների կարծիքով, օտարերկրյա պատվիրատուների թիվն ավելացնելու Բրազիլիայի դրամահատարանի ցանկությունը տվյալ դեպքում, հավանաբար, չի իրագործվի՝ նկատի ունենալով Բրազիլիայի ծայրահեղ աջ նախագահ Ժայիր Բոլսոնարուի անձնական անբարեհաճ վերաբերմունքը Վենեսուելայի իր պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս